ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Հետին թվով «մտահոգվելը» галочка դնելու նման մի բան է

Հետին թվով «մտահոգվելը» галочка դնելու նման մի բան է
16.05.2025 | 10:34

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի, «խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով»:

Ճիշտն ասած լավ չհասկացա, թե ինչ է նշանակում մտահոգվել արդեն կատարված փաստով:

Սովորաբար, մտահոգվում են առկա խնդիրներով, երբ դեռ «բանը բանից» չի անցել:

Հետևաբար, հետին թվով «մտահոգվելը» галочка դնելու նման մի բան է:

Իսկ իրականում, Արարատի մարզպետարանը «մտահոգվելու» համար շատ լուրջ պատճառներ ունի, որոնցից ամենամտահոգիչը` թռչող կոկորդիլոսներն են:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ